Վրաստանն աջակցում է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի թեկնածությանը Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Քրիստին Լագարդը մայիսի 25-ին պաշտոնապես հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին: Եթե նա ընտրվի այդ պաշտոնում, կլինի կառույցը ղեկավարող առաջին կինը: ԱՄՀ տնօրենի ընտրությունը կայանալու է հունիսի 30-ին:
Նախկին տնօրեն Սթրոս-Կանը հրաժարական է տվել Նյու Յորքում սեռական սկանդալի պատճառով ձերբակալվելուց հետո:




























