Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր` հունիսի 10-ին ժամանել է Վրաստան:
Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, կաթողիկոսը հանդիպելու է Վրաց պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Պիցունդա-եւ Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլյա երկրորդի հետ:
Այցի շրջանակներում քննարկելու են հայ եւ վրաց եկեղեցիների միջեւ հարաբերությունները:
Կաթողիկոսը կայցելի Ջավախք` հանդիպելու հայ բնակչության հետ:




























