Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմը հանելու ծրագիրը կհամաձայնեցվի մինչեւ հուլիսի վերջ, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Երկրորդ թրեքը առանց վիզային  ռեժիմի համակարգի լիարժեք հաղորդակցությունն է՝ առնաց վիզաների տեղաշարժի իրավունքի»,- ասել է Մեդվեդեւը։

Նշենք, որ այս տարվա մարտին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առանց վիզայի ռեժիմ հաստատել։ Բայդենը դա «լավ գաղափար էր» անվանել։