Յակուտիայի քաղաքային դատարանը հունիսի 10-ին հայաստանցուն մեղավոր է ճանաչել Յակուտիայի մի բնակչուհու բռնաբարելու համար եւ նրան դատապարտել 4,5 տարվա ազատազրկման, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հայաստանցի Վանիկ Ներսիսյանը, ով Ռուսաստան մեկնել է աշխատելու նպատակով, մեղադրվում է երեկոյան ընկերուհու տանից վերադարձող 20-ամյա աղջկան բռնաբարելու մեջ։ Բռնաբարությունից հետո 40 աստիճան ցրտի պայմաններում նա մերկ աղջկան թողել է հեռավոր մայուղու վրա եւ հեռացել։
Հանցագործը նաեւ 300 հազար ռուբլու տուգանք պետք է վճարի։




























