Որքանով տեղյակ եմ, գազի բալոնների արտադրության գործարանի երկու բաժնետերերը չեն կարողացել համաձայնության գալ եւ կորցրել են փոխադարձ վստահությունը: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա պարզաբանմամբ՝ պետությունն իր կողմից խթանում է ներդրողներին, որ նրանք իրենց միջոցները ներդնեն Հայաստանում: «Աշխատանքային օրվա 3-4 ժամը տրամադրում եմ ներդրումային նախագծերի իրականացմանը»,- հավաստիացրեց նախարարը:

Հիշեցնենք, որ խոսքը կոմպոզիտային գազի բալոնների արտադրության գործարանի մասին է, որի բացմանը 2018 թվականի դեկտեմբերին մասնակցել էր այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: