«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` հունիսի 10-ին իրականացվել է 2.2 մլն դոլարի առուվաճառք` 376.56 դրամ միջին փոխարժեքով: Նշենք, որ երեկ բորսայում առուվաճառքի գործարք չէր կայացել այն պատճառով, որ դոլար առաջարկող բանկերը 377-ից չէին իջել: Այսօր դոլարին «կարգի հրավիրեցին», ու գործարքները կայացան 377-ից ցածր փոխարժեքով:
Կանխիկ արտարժույթի շուկայում նույնպես նկատվում է դոլարի արժեզրկում` համահունչ բորսայական փոխարժեքի շարժին: Կանխիկ դոլարի առքի առավելագույն գին այսօր 375.5 դրամն է, իսկ ամենատարածվածը` 375-ը: Դոլարը վաճառվում է 377-78 դրամով:




























