Ուր մնաց Մինսկի խումբը, արդյո՞ք համարում ենք, որ Մինսկի խումբը էլ չունի իր դերակատարությունը. ես բաց խոսում եմ Ֆրանսիայի կոլեգաների հետ՝ դուք Մինսկի խմբի համանախագահի պարտավորություն եք վերցրել ձեզ վրա, դուք ունե՞ք ինֆորմացիա, թե ինչ է կատարվում այնտեղ, ի՞նչ է կատարվում Հադրութում, արդյո՞ք մենք միջազգային հանրությունը կարո՞ղ է ունենալ այդ տեղեկությունները, իհարկե՝ ոչ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Հարցին, թե ո՞ւր մնաց Արցախի կարգավիճակը, Իգիթյանը պատասխանեց. «Ես իմ կարծիքն ունեմ, ի՞նչ էլ լինի, ի՞նչ հայտարարություն, խաղաղարար ուժեր, դա կարող է համարվել ժամանակավոր ոչ երկարատև զինադադար, որը չի կարելի համարել երկարատև խաղաղություն: Պարզ է, որ միակ երաշխիքը, որ ես եմ տեսնում՝ դա միջազգային կարգավիճակն է, որը կերաշխավորի: Ինչպես կգանք այս վիճակին, դա արդեն կախված է ոչ միայն Հայաստանից»:

Լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք գաղտնի ստորագրված փաստաթուղթ, Իգիթյանը պատասխանեց՝ ես փաստեր չունեմ: