«Իսրայելական հասարակության մեծ մասը գիտի եւ ընդունում է Հայոց ցեղասպանությունը»: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

Նրա խոսքով, չնայած Ցեղասպանության ընդունման հարցում Թել-Ավիվում լուրջ բանավեճեր են ծավալվում, «Իսրայելում կան լուրջ շրջանակներ», որոնք աջակցում են հայկական կողմին:

Նա նկատել է, որ Հայաստանի հրեական համայնքը տվյալ հարցի դրական լուծման հույս ունի:

Նշենք, որ Իսրայելի Կնեսեթը հերթական անգամ Հայոց ցեղասպանության հարցը դրել է քննարկման: Մայիսի 18-ի նիստում որոշում է կայացվել հարցը քննարկել կրթության եւ մշակույթի հանձնաժողովում: Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը իր հերթին հայտնել է, որ Ցեղասպանության ճանաչումն անհնարին է:

Ըստ News.co.il կայքի հարցումների, Իսրայելի բնակչության 90 տոկոսը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: