Վրացական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե 1894 թվականից ի վեր հայ ոչ մի կաթողիկոս Վրաստան չի այցելել, իրականությանը չի համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից՝ հիշեցնելով, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Վրաստան այցելել է 2000 թվականին։

Ավելին, Գարեգին Բ-ին այցի ընթացքում ընդունել է Վրաստանի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, ինչը եւս լռության է մատնվում վրացական ինտերնետ-պարբերականների կողմից։

Տվյալ համատեքստում խոսքը կարող է լինել միայն Կաթողիկոսի՝ Ջավախք այցելելու մասին։ Ինչպես նշեցին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը, Ամենայն Հայոց կաթողիկոսներից Ջավախք վերջին անգամ այցելել է Խրիմյան Հայրիկը, ընդ որում այցը հովվապետական բնույթ չի կրել, նա պարզապես անցել է Ջավախքով։ Հետեւաբար, հայ ոչ մի Կաթողիկոս պաշտոնական ացով վերջին 117 տարիներին Ջավախքոփւմ չի եղել։

Նշենք, որ այսօր սկսվել է Գարեգին 2-րդի հովվապետական այցը Վրաստան։ Նա կհանդիպի Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդ հետ։ Այսօր կկայանա

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ։