Չինաստանն այսօր ամենախոշոր ռազմածովային տերությունն է` ռազմանավերի քանակով առաջ անցնելով ԱՄՆ-ից: Այս մասին իր Telegram ալիքում գրել է «Վոյեննի օբոզրեվատել»-ը:
«Առաջիկա տարիներին Պեկինը միայն կամրապնդի իր առաջատարությունը: Հարկ է նշել, որ Պենտագոնն իր հիմնական նպատակն է համարում չինական գերակայության կանխումը համաշխարհային օվկիանոսում»,- նշում է «Վոյեննի օբոզրեվատել»-ը:
Պարբերականը նաեւ այս տեղեկատվությունը հաստատող աղյուսակ է հրապարակել:






























