Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարտունու շրջանի ավագանու անդամ Նվեր Դադամյանը և կցել տեսանյութ ու լուսանկարներ, որոնցում երևում է՝ Գարեգին Նժդեհի արձանը կանգուն է:
Զինվորական Սարգիս Ստեփանյանն էլ լուսանկար է հրապարակել Մարտունիից, որում երեւում է, որ գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել:
«Ընկենե՛ր, Արցախի Մարտունի քաղաքում, Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել։ Խնդրում եմ զերծ մնացեք ապատեղեկատվություն տարածելուց։ Լուսանկարն արված է այսօր` որպես ապացույց...»,- գրել է նա:
Նշենք, որ սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Մարտունիում տեղադրված հայ ռազմական, քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը:





























