ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը կոչ է արել G7-ի անդամներին աշխատել աղքատ երկրներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ համավարակի կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Նախարար Յելենը հայտարարել է, որ G7-ի երկրները միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցության միջոցով պետք է աշխատեն խնդիրները լուծելու ուղղությամբ, որոնք ծառացել են ցածր եկամտով երկրների առջեւ, որոնք դժվարությամբ են հաղթահարում համավարակը»,-հայտնել են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:
Համաձայն ֆինանսների նախարարոթւյան տեղեկատվության՝ Յելենն ընդգծել է հավելյալ ֆինանսական օգնության կարեւորությունը համավարակի ֆոնին տնտեսությունն ակտիվորեն վերականգնելու համար, ինչպես նաեւ ԱՄՆ նոր վարչակազմի հակվածությունըհամաշխարհային խնդիրները լուծելու հարցում բազմաշերտ մոտեցման մեջ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության խնդիրները: Նա սատարել է G7-ի ջանքերը կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու գործում եւ հավաստիացրել, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կաշխատի նաեւ այդ ուղղությամբ: Յելենն ընդգծել է ԱՄՆ-ի ցանկությունն ամրապնդել դաշնակցային հարաբերություններն ու ակտիվացնել միջազգային գործունեությունը:





























