Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Հիթրոուի օդանավակայանում հաշված րոպեների ընթացքում ձերբակալել է տղամարդու, ով 4 տարեկան աղջկա է առեւանգել, հաղորդում է PA Media-ն:
Ոստիկանությունը հայտնել է, որ հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 16:57-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ տղամարդն իր 4-ամյա երեխային վերցրել է առանց մորից թույլտվություն հարցնելու:
Սպաներն օգտվել են լրտեսման եւ ավտոմեքենաների համարանիշերի ճանաչման տեսախցիկներից եւ սահմանային հսկողություն անցկացրել:
Ինչպես պատմել է հետաքննությունը գլխավորող սերժանտ Ռութ Ուոքերը, կասկածյալի եւ աղջկա հայտնաբերումը ժամանակի հարց է եղել:
32-ամյա տղամարդը, որը ծանոթ է եղել աղջկա հետ, ձերբակալվել է երեխայի առեւանգման կասկածանքով:
Աղջկան ողջ եւ առողջ վերադարձրել են մորը:
Կասկածյալին բաց են թողել գրավի դիմաց:





























