Տեխասի ավելի քան մեկ միլիոն բնակիչ առանց էլեկտրաէներգիայի է մնացել նահանգում սկսված ձնաբքի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով poweroutage.com մասնագիտացված պորտալը:
Ըստ ռեսուրսի` Տեխասում փետրվարի 15-ի դրությամբ առանց լույս է մնացել 1.075.085 բնակիչ:
Տեխասի էլեկտրական սարքավորումների հուսալիության խորհուրդը (ERCOT) կիրակի հաղորդել է նահանգի քամու տուրբինների կեսի խափանման մասին, որոնց տուրբինները սառել են: Սա հանգեցրեց 12 հազար մեգավատի կորստի է հանգեցրել: Բացի այդ, սահմանափակվել է գազի մատակարարումն էլեկտրակայաններին:
Միեւնույն ժամանակ, Մեքսիկական ծոցի ափին չսառած հողմային տուրբինները փոթորկի ժամանակ քամու ուժգնացման պատճառով սպասվածից ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրում, գրում է տեղական Austin American-Statesman պարբերականը:





























