Իսրայելը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Իրանի միջուկային ռազմավարության հարցում համագործակցությունից հրաժարվելու հնարավորության մասին, եթե այն վերադառնա Թեհրանի հետ 2015 թվականի գործարքին:
Նոր վարչակազմը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն վերադառնա 2015-ի միջուկային գործարքին, որից հրաժարվել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, եթե իրանցիները վերադառնան իրենց ստանձնած պարտավորություններին: Վաշինգտոնը նաեւ հայտարարել էր, որ ցանկանում է այդ քայլերի վերաբերյալ խորհրդակցել դաշնակիցների հետ Մերձավոր Արեւելքում:
«Մենք չենք կարող մասնակցել գործընթացին, եթե նոր վարչակազմը վերադառնա այդ գործարքին»,- իսրայելական բանակային ռադիոյին ասել է դեսպան Գիլադ Էրդանը: «Մենք կարծում ենք, որ եթե Միացյալ Նահանգները վերադառնան այն նույն համաձայնագրին, որից նրանք արդեն դուրս են եկել, ապա կկորցնեն իրենց բոլոր լծակները: Պատժամիջոցների վերացման պահին իրանցիները փաստացի իրական խթան չեն ունենա բանակցելու եւ համաձայնության հասնելու համար, ինչն իսկապես կարող է բացառել միջուկային ներուժը»:





























