Թուրքիայի Բիթլիս նահանգի Հիզանի շրջանի բնակիչ, «Դեմոկրատական ձախ» կուսակցությունից առաջադրված պատգամավորության թեկնածու Բեդրի Այդընը ընտրություններից 2 օր առաջ սպանված է գտնվել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` 2 երեխաների հայր, 32-ամյա Բեդրի Այդընը մեկ օր անհետ կորած է եղել: Նրա դին հայտնաբերել են Հիզանից 40 կմ հեռավորության վրա գտնվող անտառում:
Դեպքի վայր ժամանած իրավախպահները պարզել են, որ Այդընը սպանվել է հրազենով: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:




























