Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է չանհանգստանալ արեւմտյան պատժամիջոցների կապակցությամբ, քանի որ Մոսկվան եւ Մինսկը կկարողանան ինքնուրույն ապահովել իրենց անհրաժեշտ ամեն ինչով, գրում է BelTA-ն:
Լուկաշենկոն իրեն «սովետական ժամանակների մարդ» է անվանել, ով գիտի` «ինչ է պետական ծրագիրը» եւ ինչպես պլանավորել անհրաժեշտ ապրանքների արտադրությունը: «Ես մտածեցի, Աստված իմ, ինչու ենք դողում եւ վախենում: Մենք կարող ենք ամեն ինչ հաշվարկել եւ ամբողջությամբ ապահովել մեզ»,- ասել է Բելառուսի ղեկավարը:
Նա ենթադրել է, որ տնտեսության եւ գիտության ակտիվ զարգացման շնորհիվ ժամանակի ընթացքում նախկին ԽՍՀՄ մյուս երկրները, այդ թվում` Ուկրաինան, կհավաքվեն երկու երկրների շուրջ: «Հիմնական խնդիրը պայմանավորվելն է եւ մեր հայրենիքն անհրաժեշտ ամեն ինչով ապահովելը»,- ասել է նախագահը:





























