Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան խորհրդարանում քննարկումների ժամանակ ներողություն է խնդրել ներքին գործերի եւ հաղորդակցության նախարարության ներկայացուցիչների հետ ընթրիքին որդու՝ Սեյգո Սուգայի անտեղի մասնակցության համար, որը Tohokushinsha Film պրոդյուսերական ընկերության աշխատակից է, հայտնում է Kyodo-ն:
Վարչապետը ներողություն է խնդրել այն պատճառով, որ «իր որդին կապ է ունեցել գործողությունների հետ, որոնց հետեւանքով պաշտոնյաները խախտել են վարքագծի կոդեքսը»: Նա միաժամանակ շեշտել է, որ որդու հետ ոչ մի անգամ չի քննարկել նրա աշխատանքը:
Նշվում է, որ 2020 թվականին Սեյգո Սուգան եւ նրա գործընկերները ընթրել են գերատեսչության առնվազն 11 ներկայացուցիչների հետ՝ վճարելով նրանց ուտելիքի հաշիվը: Միաժամանակ, ներքին գործերի եւ հաղորդակցության նախարարությունը հեռարձակման լիցենզիաններ է տալիս, ինչը պահանջվում է պրոդյուսերական ընկերությունների գործունեության համար, ինչպիսին Tohokushinsha Film-ն է:





























