ԱՄՆ-ն իրավունք չունի ներկա գտնվել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) հարցով բանակցություններին, քանի դեռ չի չեղարկել պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահին ԱՄՆ-ն միջուկային գործարքի մասնակից չէ, որպեսզի մասնակցի ՀՀԳԾ հարցով նիստերին: Քանի դեռ ԱՄՆ-ն չի չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները, չի կարող մասնակցել միջուկային գործարքի հարցով բանակցություններին»,-ասել է նա:

Փետրվարի 18-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է մասնակցել Իրանի եւ «5+1» ձեւաչափով (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա եւ Գերմանիա) այլ մասնակիցների հետ բանակցություններին:  Reuters-ի հաղորդմամբ՝ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել է, որ Բրյուսելը պատրաստ է այդ ձեւաչափով հանդիպում անցկացնել: