Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ տարբեր միջազգային ֆոնդերի գումարներով պայքարող մի սրբապիղծ կա, որն իրեն կոչում է քաղաքագետ Ստեփան Դանիելյան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի վերաբերյալ քաղաքագետի ֆեյսբուքյան գրառմանը:

Նա նաեւ հավելել է. «Վերջին շրջանում փորձում է տեղավորվել իր կարծիքով Հայաստանի ապագա իշխանության «տաք տեղերում» և այդ միտումով ամեն օր «Լուսավոր Հայաստան»-ին զրպարտող, վիրավորող մի քննադատական գրառում է անում ֆեյսբուքում, որն էլ հայտնվում է մամուլի էջերում:

Եկեղեցու դեմ անխոնջ պայքար մղող այս ինքնակոչ քաղաքագետը պետք է մի բան լավ հասկանա, որ իր նմաններին շատ ենք տեսել ու մարսել, անցել ենք առաջ: Ստեփան Դանիելյանին փորձեմ նույն խորհուրդը տալ, ինչ Բենդերը՝ Կորեյկոյին․ «Գիշերը՝ քնելուց առաջ, հում պոմիդոր չուտեք, թե չէ ձեր ստամոքսը կվնասվի», թերևս այսքանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը Facebook-ի իր գրառման մեջ նշել էր. «ԼՀԿ-ի խնդիրն ապագա խորհրդարան մտնելն է ու դրա համար ունեն մի տարբերակ՝ վայր դնել մանդատները»:

ԼՀԿ-ի խնդիրն ապագա խորհրդարան մտնելն է ու դրա համար ունեն մի տարբերակ՝ վայր դնել մանդատները. Ստեփան Դանիելյան

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ տարբեր միջազգային ֆոնդերի գումարներով պայքարող մի սրբապիղծ կա, որն իրեն կոչում է...

Опубликовано Арменом Егиазаряном Понедельник, 22 февраля 2021 г.