Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Թուրքիայում «Le Monde» թերթի թղթակից Գիյոմ Պերիեն պատասխանել է  Թուրքիայի ապագայի, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության,  ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցերին:

NEWS.am-ը մի հատված է ներկայացնում այդ զրույցից.

«Ի~նչ եք կարծում «Արդարություն եւ զարգացում»  կուսակցությունը նախկինի պես ուժեղ կլինի ապագայում: Ինձ թվում է,  պրն Էրդողանը բնակչության որոշ մասի (երիտասարդների, արտիստների, լրագրողների, ալեվինների) իր դեմ է տրամադրել: Կարո~ղ է դա  ազդել քաղաքական հարթություն վրա:

Այո, իհարկե: Նա իր դեմ է տրամադրել բնակչության մի մասին` ուսանողների,  արվեստագետների` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամության արձանի  շուրջ բանավեճի առումով, որը Էրդողանը հրամայեց ոչնչացնել: Մեծ խնդիր կա մամուլի ազատության հարցում: Մոտ 60 լրագրող բանտում է, եւ դա Թուրքիային չեմպիոն է դարձնում այդ ոլորտում` Չինաստանի եւ Իրանի համեմետ: Ինչ վերաբերում է էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին, նրանք եւս հեռացել են ԱԶԿ-ից:

Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Թուրքան դեռ երկա~ր պետք է շարունակի ժխտել այն

1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ծրագրում նախատեսված չէ:  Այս տեսակետից  «Արդարություն եւ զարգացում»  կուսակցությունն իրականացնում է Թուրքիայի կառավարող կուսակցության դասական քաղաքականությունը:

Մենք կարող ենք փոքր-ինչ լավատես լինել այն առումով, որ  թուրքական քաղաքացիական հասարակությունը, մտավորականությունը, ասոցիացիաները սկսել են հետազոտել իրենց պատմությունը եւ, հետեւաբար, իրենք իրենց հարցեր տալ  պատմության այդ մութ էջի մասին»: