Մուլա քաղաքում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական շտաբը քարկոծման է ենթարկվել: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է իրականացվում:

Հաղորդվում է նաեւ, որ Շանլիֆուրա քաղաքում քրդամետ ընդդիմադիր կուսակցության մոտ 500 կողմնակիցմներ գրոհել են արդարադատության տունը: Տուժածների մասին տվյալներ չկան:

Նշենք, որ Թուրքիայում հունիսի 12-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություներ:  Խորհրդարանի 550 տեղի համար պայքարում էին 15 կուսակցություն եւ անկախ պատգամավորներ: Թեկնածուների ընդհանուր թիվը 7,5  հազ. էր, որից 203-ը`անկախ պատգամավորներ: