Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն հունիսի 12-ին կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շուտափույթ կերպով Սիրիայի մասին բանաձեւ ընդունել, ուր հակակառավարական ցույցերը ճնշելու արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել։
«Ես դատապարտում եմ սիրիական իշխանությունների՝ երկրի հյուսիսում իրականացրած գործողությունները։ Բռնության եւ զենքի կիրառման պատճառով երկրին հումանիտար ճգնաժամ է սպառնում»,- հայտարարել է նա։
Վեսթերվելլեն վստահ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է հստակ արձագանք տա սիրիական դեպքերին։




























