Արաբական Միացյալ Էմիրությունները ճանաչել են Լիբիայի անցումային ազգային խորհուրդը երկրի միակ օրինական իշխանություն:

ԱՄԷ-ի իշխանության կարծիքով, միայն նրանք իրավունք ունեն ներկայացնելու Լիբիան: Էմիրությունների արտգործնախարար Աբդալլա բեն Զաիդ Ալ Նահայանը նկատել է, որ ԱՄԷ-ն հետագայում մտադիր է ամպարնդել կապերը լիբիական իշխանության հետ, գրում է RBC-ի հետ:

Նա նաեւ նշել է, որ մտադիր են ներկայացուցչություն բացել Բենղազիում` ընդդիմության մայրաքաղաքում:

Ներկայումս ընդդիմությունը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Քաթարի, Գամբիայի, Սենեգալի, Հորդանանի եւ Մալթայի կողմից: