5,5 մագնիտուդով երկրաշարժ է եղել Քրայսթչերչ քաղաքում` Նոր Զելանդիայի հյուսիսային կղզում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters գործակալությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա, 11 կմ խորության տակ: Քաղաքի բնակիչները ստիպված են եղել արագ լքել իրենց տները: Associated Press-ը իր հերթին հայտնում է երկու շինությունները փլուզման մասին: Փլատակների տակ երկու մարդ է մնացել, որոնց հաջողությամբ հանել են:
Փետրվարի վերջին կործանիչ երկրաշարժը ամբողջությամբ հողին էր հավասարեցրել Քրայսչերչի կենտրոնական մասը: Կործանվել են բազմաթիվ շենքեր: Զոհվել եւ անհետ կորել էր 240 մարդ:




























