Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Club Night ակումբում տեղի է ունեցել համբույրի մրցույթ` Kiss Party:
Մրցույթն սկսվել է հունիսի 11-ի գիշերը եւ շարունակվել մի քանի ժամ:, որին մասնակցել է 6 զույգ: Ընդ որում, զույգերից մեկը բաղկացած է եղել 2 աղջիկներից:
Մրցույթի հաղթող զույգն առանց դադարի համբուրվել է 3 ժամ 10 րոպե: Զույգը, որպես մրցանակ, մեկշաբաթյա ուղեգիր է ստացել երկու հոգու համար դեպի Թուրքիա:
Մրցույթի կազմակերպիչը եղել է Club Night ակումբը եւ Tiflis Tourism ընկերությունը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
16-ից ցածր տարիք ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը:




























