Ալեքսեյ Միլլերը «Գազպրոմի» վարչության նախագահ է վերընտրվել եւս 5 տարով:
«Տնօրենների խորհուրդը քննարկել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահի ընտրության հարցը եւ միաձայն որոշում է ընդունել 2021 թվականի մայիսի 31-ից 5 տարի ժամկետով վարչության նախագահ ընտրել Միլլեր Ալեքսեյ Բորիսովիչին»,- նշված է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Միլլերը «Գազպրոմի» վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2001 թվականից:




























