Երկրի կառավարման մեր հաջողություններ են ունենում, երբ քաղաքական էլիտաները փոխում են մեկը մյուսին եւ մեկը մյուսի դրականի վրա հենվելով, բացառելով եղած թերությունները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Նաեւ այս փոփոխություններն են բերում նրան, որ նույնիսկ նախկին ղեկավարությունը ձգտում է ժողովրդի մեջ բարձրացնել իր հեղինակությունը, եթե նախկինում թույլ են տվել որոշակի թերությունները, վերցնել այդ թերությունները: Այդպես էր մեր բոլորիս նպատակները, ընկալումները, որ նոր իշխանությունները նոր քայլեր կկատարեն, բայց տեսանք, որ այս 3 տրիների ընթացքում իրենք չեն տիրպետում կառավարմանը, ոչ էլ բարոյական հատկանիշների, որոնք կարող են ժողովրդին համախմբել ու տանել հաջողությունների»,-ասա նա:
Անդրադառնալով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությանը, նա նշեց. «Բանակը ժողովրդի հետ է, որեւէ հեղաշրջում չկա, որովհետեւ ողջ ժողովրդի կամքն է, որ իշխանությունները փոխվեն: Իհարկե, կան մարդիկ, որոնք աջակցում են այսօրվա իշխանություններին, կան մարդիկ, որոնք մոլորված են, չեն գիտակցում, նրանք էլ մեր հայրենակիցներն են: Պետք է աշխատանք տանենք այդ ուղղությամբ»:




























