«ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի ցանկացել հունիսի 22-ին ԵԽ ԽՎ նստաշրջանին գործուղել ՀՀ պատվիրակության անդամներ ԲՀԿ–ական Արմեն Մելիքյանին ու ՀՀԿ–ական Գրիգոր Մարգարյանին՝ պատճառաբանությամբ, թե նրանց այցերն ընդամենը «բեռ» են ԱԺ բյուջեի համար, քանի որ նրանք այնտեղ որեւէ աշխատանք չեն իրականացնում։ Մելիքյանն ու Մարգարյանը խիստ վիրավորվել են, քանի որ այս նստաշրջանն իրենց համար կարեւոր է այնքանով, որ այնտեղ է լինելու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սակայն նրանց հաջողվել է լուծել այդ խնդիրը, եւ կիրակի օրը նրանք եւս կմեկնեն Ստրասբուրգ։ « Չէ, ես գնում եմ»,– երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ–ական Ա. Մելիքյանը՝ ավելացնելով, թե ինքը տեղյակ չէ, որ իր մասնակցությունը ԵԽ ԽՎ նիստում համարվում է անարդյունավետ»։




























