Երեկ պարբերականի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես էին ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները Երեւանի Հալաբյան փողոցում կատարում ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի աշխտակցի դերը: ԴԱՀԿ երկու աշխատակից կարմիր դրոշակներով Հալաբյան փողոցի ՀՀ արդարադատության նախարարության եւ ԴԱՀԿ շենքի դիմաց կանգնեցնում էին ավտոմեքենաները:
Պարզվել է, որ ԴԱՀԿ վարչական տարածքից դուրս էր գալիս «Մերսեդես 550» մակնիշի 500 LS 10 համարանիշի ավտոմեքենան, որը սպասարկում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին` «Քեթրինի Միհրանին»: Նույն շենքում աշխատում է նաեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որի համար, սակայն, ըստ ականատեսների, Հալաբյան փողոցը կաթվածահար չի լինում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























