Թունիսի տապալված նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալիի նկատմամբ հեռակա դատավարությունն սկսվելու է հունիսի 20-ին, հաղորդում է France Presse գործակալությունը` վկայակոչելով անցումային կառավարության վարչապետ Բեջի Քաիդ-Էսսեբսին:
Վարչապետի խոսքով, նախկին նախագահի եւ նրա մերձավոր շրջապատի դեմ ավելի քան 90 մեղադրական հոդված է առաջադրվել:
Ժողովրդական հուզումների պատճառով երկրից փախած Բեն Ալին ներկայումս բնակվում է Սաուդյան Արաբիայում: Փետրվարի 20-ին ուղարկված պաշտոնական հարցումն առ այսօր պաշտոնապես պատասխան չի ստացվել: Բեն Ալին պաշտոնից հրաժարվել էր հունցարի 14-ին:




























