«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը թեեւ շաբաթ- կիրակի օրերին` հունիսի 11-12-ին, գնացել է Վրաստան եւ վերադարձել, սակայն չի պատրաստավում հեռանալ Հայաստանից: Այս մասին այսօր` հունիսի 14-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Տիգրան Կարապետյանը:
Նա նշեց, որ ընկերների հետ գնացել էին օդափոխվելու:
Իսկ Հայաստանից իր հեռանալու մասին շրջանառվող լուրերի մասին էլ ասաց. «Այդ հաճույքը ես ոչ մեկին չեմ պատճառի»:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում Տիգրան Կարապետյանի` Վրաստան գնալու մասին լուրեր էին տարածվել եւ նշվել էր, որ նա սթրեսի մեջ է: Գրվել էր նաեւ, թե
ԺԿ վերջին համաժողովից հետո (որտեղ ձևավորվել էր Ժողովրդահայրենասիրական ուժերի միավորման համակարգող խորհուրդ), Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ «այսպես անիմաստ է» շարունակել: Այս մասին ԺԿ առաջնորդն մեզ հետ զրույցում նշեց. «Հակառակը, այդպիսի բան չկա, մենք մտադրված ենք ազգային ճակատ ստեղծելու եւ հունիսի 29-ին համաժողով է լինելու»,- ասաց Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ մտադիր է շարունակել պայքարը եւ ապագայում նաեւ հանրահավաքներ կազմակերպել:
Նշենք, որ ԱԼՄ հեռուստաընկերությունը կապուղիների մրցույթում զրկվել է թվային հեռարձակման արտոնագրից: Այժմ Կարապետյանը ղեկավարում է «Դիպլոմատ» կայքը, ինչպես նաեւ «Դուպլեքս» մամուլի ակումբը։ Վերջերս նա վաճառել է իր սեփականությունը հանդիսացող «ԱԼՄ» հեռուստատեսության շենքը:




























