Մի բան է Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական պատմությամբ, ով մինչ իշխանության գալը խոսում էր Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին, այլ բան է Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին տեսակամրջի ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ֊-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նա հիշեցրել է, որ հենց Քոչարյանի օրոք կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանի հետ:

«Ի՞նչ իմաստ ունի հույսը դնել Արեւմուտքի վրա, որը, ինչպես պարզվեց, ոչ մի ազդեցություն չունի Լեռնային Ղասրաբաղում իրադարձությունների վրա: Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն չցուցաբերեցին ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական օգնություն: Այդ տեսանկյունից հայ-ռուսական հարաբերություններն այլընտրանք չունեն, եւ Հայաստանում դա պետք է հասկանան: Հենց Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը կարող է պահպանել իր սուբյեկտիվությունն ու հնարավորությունները: Ռուսաստանը ոչ միայն ռազմական, այլ տնտեսական առումով Հայաստանի համար լուրջ գործընկեր է: Մենք Հայաստանում թիվ մենք ներդրողներն ենք»,-նշել է պատգամավորը:

Զատուլինը պարզաբան է, որ երբ Հայաստանում կարգավորվեն ներքին խնդիրները, ժամանակ կլինի նաեւ տնտեսական խնդիրների լուծման համար:

«Չգիտեմ՝ որքանով է իրական տրանսպորտային միջանցքների արագ իրականացումը Ադրբեջանի եւ Հայաստանի, Իրանի եւ Հայաստանի միջեւ եւ այլն: Սակայն կան այլ նախագծեր, որոնք պետք է իրականացվեն: Կարծում եմ՝ մեծ հեռանկար կա»,-նշել է նա:

«Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում այսօր առկա մեխանիզմները բավարար են խորը փոխհարաբերությունների հարթման համար: Հայաստանում պետք է եզրակացություններ անեն, թե որ քաղաքական ֆիգուրներն են մարմնավորում հայ-ռուսական հարաբերությունները»,-եզրափակել է Զատուլինը: