Միջազգային քրեական դատարանի դատախազը սկսում է հետաքննել Պաղեստինի տարածքներում ենթադրյալ ռազմական հանցագործությունները:
Ֆաթու Բենսուդան ասել է, որ հետաքննությունը կանցկացվի «անկախ, անկողմնակալ եւ օբյեկտիվ, առանց վախի եւ նախապատվության»:
Նա նշել է, որ 2019-ին «խելամիտ հիմքեր» են հայտնվել՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների, ինչպես նաեւ գրավյալ Արեւմտյան ափին իսրայելական բնակավայրերի գործունեության հետ կապված ռազմական հանցագործությունների հետաքննություն սկսելու համար։
Փետրվարին ՄՔԴ-ը որոշում էր կայացրել, որ ինքն իրավասու է հետաքննել նման մեղադրանքները:
Ռազմական հանցագործությունների համար մեղադրանքներ կարող են ներկայացվել վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ 2014 թվականի հունիսի 13-ից հետո պաշտոնավարած պաշտպանության նախարարներին ու ցանկացած այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորներն ու հրամանատարները նույնպես կարող են պատասխանատվության ենթարկվել:





























