Արեւմուտքում Վրաստանի հանդեպ վերաբերմունքը ամեն օր վատանում է եւ դա հնարավոր չէ փոխել փոխել հոլիվուդյան մարտաֆիլմերով, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն:
«Օգոստոսի 5 օրը» ֆիլմի պես ֆիլմերը չեն կարող փոխել ԵՄ հանձնաժողովի զեկույցը, որում ասվում է, որ ռազմական գործողություններն առաջինն սկսել են վրացիները` հարձակվելով Ցխինվալի վրա»,- ասել է նա:
Նախկին նախագահն անհաջող քայլ է համարել Շերոն Սթոունին Թբիլիսի հրավիրելը, քանի որ Սթոունը «սիրում է ռուս ժողովրդին եւ չի կարող հասկանալ վրացիներին», հաղորդում է «Գրուզիա online»-ը:
Շեւարդնաձեն ասել է, թե «ողջ աշխարհը արդեն հասկացել է, թե ինչ արժեք ունի այդքան գովազդված վրացական ժողովրդավարությունը»:
Նշենք, որ հունիսի 5-ին Թբիլիսիում կայացել է «Օգոստոսի 5 օրը» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցել են նաեւ հոլիվուդյան աստղեր Շերոն Սթոունն ու Էնդի Գարսիան:




























