Պղնձի գները դոլարի ամրապնդման պատճառով աճում են` մեկ օր առաջ գրեթե 2 տոկոս անկումից հետո, վկայում են աճուրդային հարթակների տվյալները:

Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.58 տոկոսով` մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց կազմելով 4.1295 դոլար: Չորեքշաբթի պղինձն այնտեղ էժանացել է մոտ 1.9 տոկոսով: Իսկ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի աճուրդներին մեկ տոննա պղնձի արժեքը նվազել է 0.75 տոկոսով եւ կազմել 9101.5 դոլար, ալյումինի արժեքը` 0.52 տոկոսով` մինչեւ 2200 դոլար, ցինկի արժեքը` 2.24 տոկոսով` մեկ տոննայի դիմաց մինչեւ 2787 դոլար: