Շարունակվող սպառնալիքներով մտահոգված՝ Կապիտոլիումի ոստիկանության ղեկավար Յոգանանդա Փիթմանը դիմել է Կոնգրեսի ղեկավարներին՝ խնդրելով օգտագործել իրենց ազդեցությունը Ազգային գվարդիայի զորքերը Կապիտոլիումի մոտ թողնելու համար, հայտնում է Associated Press-ը:
Յոգանանդա Փիթմանը ղեկավարներին հայտնել է, որ իր դեպարտամենտը համակարգող վարչությունը մինչեւ հիմա հրաժարվում է երկարացնել արտակարգ հայտարարության գործողության ժամկետը, որը Պենտագոնը պահանջում է գվարդիականների պահպանման համար, որոնք Կապիտոլիումի սպաներին օգնել են անկարգություններից հետո, փոխանցում է գործակալությունը՝ վկայակոչելով Փիթմանի նամակը:
Փիթմանն ասել է, որ Կոնգրեսի ղեկավարների օգնության կարիքն ունի Կապիտոլիումի Ոստիկանության խորհրդի աշխատանքում, որը կազմված է նրանց ենթակա երեք անդամից: Նա ասել է, որ Խորհուրդն իրեն է ուղարկել գործողությունների ցանկը, որոնք ինքը պետք է իրականացնի, ընդ որում՝ նշելով, թե պարզ չէ՝ այդ կետերը հրամա՞ն են, թե՞ ուղղակի հանձնարարական:
Նամակում ընդգծվում է այն խառնաշփոթը, թե ինչպես է ավելի լավ ապահովել Կապիտոլիումի անվտանգությունը հունվարին պաշտպանության բացակայությունից եւ գրոհին իրավապահ մարմինների արձագանքման քննադատությունից հետո:
Օրենսդիրներին ուղղված նամակի ցուցակը ներառել է երկուշաբթիից պատնեշի մասնակի հանում, որը տեղակայվել էր Կապիտոլիում շուրջը, եւ Վաշինգտոնում մնացող գվարդիայի թվակազմի կրճատում ներկայիս 5200 մարդուց մինչեւ 900:
Ոստիկանությունը ցանկանում է այն պահպանել անորոշ ժամկետով: Փիթմանն իր նամակում նշել է, որ խնդրելու է տեղակայման կրճատում՝ «հաշվի առնելով սպառնալիքի իկրադրությունը եւ ֆիզիկական ու օպերատիվ անվտանգության հնարավորությունները»:




























