Fitch Ratings-ը Երեւանին (Հայաստան) շնորհել է օտարերկրյա եւ ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներ (ԷԴՎ) «B+» մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Fitch-ի մամուլի ծառայությունից:
«Վարկանիշներն արտացոլում են քաղաքի վարկունակությունը «bb-» ինքնուրույն հիմքի վրա, որը պայմանավորված է պրոֆիլի ռիսկի որպես «խոցելի» գնահատման եւ պարտքի բեռի կայունության «aaa» գնահատման համակցությամբ: ԷԴՎ-ն սահմանափակված է Հայաստանի ինքնավար վարկանշներով («В+»/ «Կայուն» կանխատեսում): Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է, երկրի ամենախոշոր քաղաքն ու տնտեսական կենտրոնը: 2020 թվականի դրությամբ Երեւանի բնակչությունը կազմել է գրեթե 1,1 մլն մարդ: Քաղաքի տնտեսությունում գերակշռում է սպասարկման ոլորտը, իսկ բարեկեցության ցուցանիշները բարձր չեն միջազգային համադրելի էմիտենտների համեմատությամբ: Քաղաքի բյուջեն վարվում է դրամարկղային մեթոդի հիմքի վրա եւ կազմվում է մեկ տարվա համար:
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
Պրոֆիլի ռիսկ. գնահատականը՝ «խոցելի»
Սա արտացոլում է 5 առանցքային ռիսկի գործոնների՝ «ավելի թույլ մակարդակ» (եկամուտների կայունություն, եկամուտների հարմարվողականություն, ծախսերի հարմարվողականություն, պարտքային պարտավորությունների եւ լիկվիդայնության կայունություն ու ճկունություն) եւ ռիսկի մեկ առանցքային գործոնի՝ «միջին մակարդակ» (ծախսերի կանխատեսելիություն) գնահատականը: Քաղաքի պրոֆիլի ռիսկի «խոցելի» գնահատականը նաեւ հաշվի է առնում սցենարային հորիզոնի ընթացքում (2021-2025 թվականներ) պարտքի սպասարկման իր պահանջմունքները մարելու քաղաքի ունակության անկանխատեսելի թուլացման շատ բարձր ռիսկը կամ նկատի ունենալով եկամուտները, որոնք գանձվել են ակնկալածից քիչ, կամ նկատի ունենալով ծախսերը, որոնք ակնկալիքները գերազանցել են, կամ պարտքի սպասարկման պարտավորությունների կամ պահանջմունքների անկանխատեսելի մեծացումը:
Եկամուտների կայունություն. գնահատականը՝ «ավելի ցածր մակարդակ»
Երեւանի գործառնական եկամուտները հիմնականում գոյանում են կենտրոնական կառավարության բյուջեից կատարվող փոխանցումներով, որոնք 2016-2020 թվականներին կազմել են միջինը 70 տոկոս: Փոխանցումների մի փոքր մասը ներկայացվում է դոտացիաներով, որոնք ուղղված են քաղաքի բյուջետային ապահովվածության ավելացմանը, մինչդեռ փոխանցումների մեծ մասը թիրախային են եւ նախատեսված են հատուկ ծախսերի կամ պատվիրակված լիազորությունների իրականացման համար:
Հարկային մուտքերը 2016-2020 թվականներին միջինը կազմել են գործառնական եկամուտների 16 տոկոսը, իսկ հարկային բազան բաղկացած է գույքի հարկերի տարբեր տեսակներից: Չնայած այս հարկերը տնտեսապես կայուն են, դրանք աճի սահմանափակ հնարավորություններ ունեն, հատկապես մեկ շնչի հաշվով եկամուտների ցածր մակարդակի համատեքստում, որոնք հետ են մնում միջազգային համադրելի էմիտենտներից: Երեւանի եկամուտների կայունության գնահատականը, ըստ գործակալության, համապատասխանում է «ավելի թույլ մակարդակին», քանի որ եկամուտների հիմնական մասի աղբյուրը ինքնավար կոնտրագենտն է` «B+» վարկանիշով: Եկամուտների աճի հեռանկարները սահմանափակ են՝ տնտեսական թույլ կոնյունկտուրայի եւ կորոնավիրուսի համավարակի հետ կապված բացասական միտումների պատճառով: Fitch-ի գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2020 թվականին կրճատվել է 6,2 տոկոսով, իսկ 2021-ին կվերականգնվի 3,2 տոկոսով:
Եկամուտների հարմավողականություն. գնահատականը՝ «ավելի թույլ մակարդակ»
Քաղաքի բյուջեի ճկունությունը սահմանափակված է ինստիտուցիոնալ մեխանիզմներով, որոնց համաձայն՝ բյուջետային լիազորությունները կենտրոնացած են կենտրոնական կառավարության մակարդակում: Վերջինս ունի հարկերի դրույքաչափեր սահմանելու կամ նոր հարկեր մտցնելու մենաշնորհ: Բացի գույքի հարկերից ստացվող մուտքերից, Երեւանը իրականացնում է նաեւ տարբեր տուրքերի եւ գանձումների մուտքագրում, որոնց մի մասը կարող է ճշգրտել քաղաքը: 2020 թվականին գանձումների եւ տուրքերի տեսակարար կշիռը կազմում էր բոլոր եկամուտների 12 տոկոսը, եւ դրանց մի մասի չափն արդեն սահմանվել է առավելագույն մակարդակում: Սա նշանակում է, որ եկամտի հավանական աճը կծածկեր եկամուտների ակնկալվող ողջամիտ նվազման 50 տոկոսից պակասը, ինչը ցույց է տալիս քաղաքի սահմանափակ ճկունությունը տնտեսության մեջ իրադարձությունների բացասական զարգացումների դեպքում:
Ծախսերի կանխատեսելիություն. գնահատականը՝ «միջին մակարդակ»
Երեւանը հավասարակշռված վերահսկողություն է իրականացնում ծախսերի նկատմամբ, որի արդյունքում ծախսերի դինամիկան սերտորեն համահարաբերակցվում է եկամուտների դինամիկային: Քաղաքի պարտավորությունները համեմատաբար կայուն են տնտեսական ցիկլի ընթացքում: Ամենախոշոր ծախսային հոդվածը կրթությունն է, որին բաժին է ընկել 2019 թվականի բոլոր ծախսերի 42 տոկոսը: Այնուհետեւ հաջորդում է կոմունալ ծառայությունների ոլորտը, որին բաժին է ընկել ծախսերի եւս 22 տոկոսը: Ծախսերի մեծ մասը ֆինանսավորվում է կենտրոնական կառավարության բյուջեից կատարվող փոխանցումների հաշվին, ինչը քաղաքի բյուջեի քաղաքականությունը կախվածության մեջ է դնում իր որոշումներից:
Ծախսերի հարմարվողականություն. գնահատականը՝ «ավելի թույլ մակարդակ»
Fitch-ը ցածր է գնահատում Երեւանի ծախսերի հարմարվողականությունը: Քաղաքի ծախսային պարտավորությունների հիմնական մասը պարտադիր է, եւ ծախսերի կառուցվածքում գերակշռում են ոչ ճկուն ծախսային հոդվածները: Որպես հետեւանք, եկամուտների պոտենցիալ նվազման դեպքում ծախսերի հիմնական մասը, հավանաբար, դժվար կլինի կրճատել: Կապիտալ ծախսերի մասնաբաժինը ցածր է, 2016-2020 թվականների ընդհանուր ծախսերի միջինը 9 տոկոսը, ինչը չի ապահովում ծախսերի լրացուցիչ ճկունություն: Ենթակառուցվածքների զգալի կարիքները քաղաքին թույլ չեն տա էլ ավելի կրճատել կապիտալ ծախսերը:
Պարտքի պարտավորությունների կայունությունն ու լիկվիդայնությունը. գնահատականը՝ «ավելի թույլ մակարդակ»
Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումը նախնական փուլում է, եւ քաղաքը պարտքերի կառավարման իրական պրակտիկա չունի, քանի որ 2021 թվականի սկզբին պահպանել է առանց պարտքի կարգավիճակը: Ազգային օրենսդրությունը սահմանում է պարտքերի քաղաքականության խիստ սահմանափակումներ եւ թույլ չի տալիս ներգրավել նոր պարտք, մինչեւ պարտքի գոյություն ունեցող պարտավորությունները ամբողջությամբ չմարվեն: Միեւնույն ժամանակ, թույլատրվում է պարտք ներգրավել օտարերկրյա արժույթով:
Քաղաքի պարտքը կառավարելու ունակությունը շուտով կարող է գործնականում ստուգվել, եթե այն օգտագործի միջազգային ֆինանսական հաստատությունից ներգրաված ֆինանսավորումը: Պայմանական ռիսկը սահմանափակված է քաղաքային հատվածի ընկերությունների չափավոր պարտքով, քանի որ քաղաքը ոչ մի երաշխիք չի տալիս:
Պարտքի պարտավորությունների ճկունությունը եւ լիկվիդայնությունը. գնահատականը՝ «ավելի թույլ մակարդակ»
Քաղաքի լիկվիդայնության ամենամեծ աղբյուրը դրամական միջոցների կուտակված պաշարն է: Լիկվիդայնության ընդհանուր ծավալը օգտագործման մեջ սահմանափակված չէ, եւ քաղաքը կարող է այն առաջին հերթին օգտագործել գործառնական ծախսերի ֆինանսավորման համար, իսկ մնացած մասը կարող է ուղղել կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: Երեւանը դրամական միջոցները պահում է գանձապետական հաշիվներում, քանի որ առեւտրային բանկերում ավանդների տեսքով միջոցների տեղաբաշխումն արգելված է ազգային օրենսդրությամբ: Լրացուցիչ լիկվիդայնություն ստանալու համար քաղաքը կարող է վարկեր ներգրավել կենտրոնական գանձապետարանից: Քանի որ առկա են լիկվիդայնության միայն սահմանափակ ձեւեր, եւ կոնտրագենտի պոտենցիալ ռիսկը սահմանափակվում է «B+» մակարդակով, այս գործոնի վերաբերյալ մեր գնահատականն է «ավելի թույլ մակարդակ»:
Կայունությունը պարտքային բեռի նկատմամբ. «aaa» կատեգորիա
Fitch-ն իր վարկանիշային սցենարում ենթադրում է, որ ներկայումս պարտք չունեցող քաղաքը կսկսի փոխառություններ ներգրավել արդեն 2021 թվականից: Միեւնույն ժամանակ, պարտքի մակարդակը կմնա չափավոր, եւ դա պարտքային բեռի նկատմամբ կայունության ցուցանիշների լուրջ վատթարացման չի հանգեցնի 2021-2025 թվականներին: Fitch-ն ակնկալում է, որ քաղաքի մոտ պարտքի` օպերացիոն բալանսով հագեցվածությունը` В տիպի ենթազգայնական կառույցների պարտքի կայունության գնահատման հիմնական չափանիշը, ուժեղ կմնա 5x-ի մակարդակում, ինչը համապատասխանում է «aaa» գնահատակաին: Ուժեղ երկրորդական ցուցանիշները նույնպես ամրապնդում են այս գնահատմանը:
Պարտքի սպասարկման մարման փաստացի ցուցանիշը (օպերացիոն բալանսը պարտքի սպասարկման նկատմամբ, այդ թվում` կարճաժամկետ պարտքի մարումները) վարկանիշավորման սցենարի շրջանակներում բոլոր տարիների համար 4-ից բարձր կմնա: Ֆիսկալ պարտքային բեռի ցուցանիշը, որն աստիճանաբար կաճի 2021-2025 թվականների ընթացքում, ներկայիս զրոյական մակարդակից այն կմնա չափավոր` վարկանիշային հորիզոնի 50 տոկոսից պակաս մակարդակի վրա: Բոլոր երեք «ուժեղ մակարդակի» ցուցանիշների գնահատումը պայմանավորում է «աաա» պարտքային բեռի նկատմամբ դիմացկունության վերջնական գնահատումը քաղաքի մոտ:
ՀԱԿԻՐՃ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Գործակալության դասակարգման համաձայն` Երևանը պատկանում է B տիպի ենթազգայնական սուբյեկտներին, որոնք տարեկան կտրվածքով պետք է պարտքի սպասարկումը ծածկեն դրամական հոսքերի միջոցով: Fitch-ը գնահատում է Երեւանի վարկունակությունը «bb-» մակարդակում, ինչն արտացոլում է խոցելի ռիսկ-պրոֆիլի եւ «aaa» կատեգորիայում պարտքային բեռի նկատմամբ կայունության ցուցանիշների համադրությունը գործակալության վարկանիշային սցենարի շրջանակներում: Քաղաքի «bb-» վարկունակությունը նույնպես արտացոլում է նրա դիրքը համեմատելի էմիտենտների մասով:
ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Որակական կանխատեսումները եւ գնահատականները.
Ռիսկի-պրոֆիլը` խոցելի
Եկամուտների կայունությունը` ավելի թույլ մակարդակ
Եկամուտների հարմարվողականությունը` ավելի թույլ մակարդակ
Ծախսերի կանխատեսելիությունը` միջին
Ծախսերի հարմարվողականությունը` ավելի թույլ մակարդակ
Պարտքային պարտավորությունների եւ իրացվելիության կայունությունը` ավելի թույլ մակարդակ
Պարտքային պարտավորությունների իրացվելիության ճկունությունը` ավելի թույլ մակարդակ
Կայունությունը պարտքային բեռի նկատմամբ` «ааа»
Աջակցություն (բյուջետային վարկեր)` կիրառված չէ
Աջակցություն (արտակարգ իրավիճակ)` կիրառված չէ
Ասիմետրիկ ռիսկ` կիրառված չէ
Վերին սահմանափակում ինքնիշխան վարկանիշի համար` «B+»
Ստորին սահմանափակում սուվերեն վարկանիշի համար` կիրառված չէ
Քանակական կանխատեսումները, որոնք համապատասխանում են էմիտենտին:
Fitch-ի վարկանիշային սցենարը սցենար է տնտեսական «տնտեսական ցիկլի» ընթացքում, որը մի շարք սթրեսային կանխատեսումներ է ներառում եկամտի, ծախսերի եւ ֆինանսական ոլորտի մասով: Այն հիմնված է 2016-2020 թվականների տվյալների եւ 2021-2025 թվականների կանխատեսման ցուցանիշների վրա:
Հիմնական կանխատեսումները սցենարի համար ներառում են.
- 2021 եւ 2025 թվականներին օպերացիոն եկամտի աճ միջինում 2.2 տոկոսով նախորդ տարվա համեմատ;
- 2021- 2025 թվականին նախորդ տարվա համեմատ օպերացիոն ծախսերի աճ միջինում 4.3 տոկոսով;
- Բացասական կապիտալի մաքուր բալանսը միջինում 10.3 միլիարդ դրամի մակարդակում 2021-2025 թվականներին;
- փոխառությունների արժեքը 2.8 տոկոս եւ նոր պարտքի մարման համար միջինում 10 տարի ժամկետ:
ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԱԶԴԵԼ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՎՐԱ
Գործոններ, որոնք առանձին կամ միասին վերցրած կարող են հանգեցնել բացասական վարկանիշային գործողության/վարկանիշի նվազեցման՝
- Հայաստանի ինքնիշխան վարկանիշների մասով բացասական վարկանիշային գործողությունը կհանգեցներ Երեւանի նկատմամբ բացասական վարկանիշային գործողության;
- Հարկային ծանրաբեռնվածության նկատմամբ քաղաքի կայունության էական վատթարացումը, ներառյալ՝ Fitch վարկանիշային սցենարի համաձայն շարունակական հիմքով 5x բարձր օպերացիոն բալանսով պարտքի ապահովման ցուցանիշը, կհանգեցներ Երեւանի նկատմամբ բացասական վարկանիշային գործողության:
Գործոններ, որոնք առանձին կամ միասին վերցրած կարող են հանգեցնել դրական վարկանիշային գործողության/վարկանիշի բարձրացման՝
- Ինքնիշխան էմիտենտի մասով դրական վարկանիշային գործողությունը կհանգեցներ Երեւանի էմիտենտի դեֆոլտի վարկանիշի մասով դրական վարկանիշային գործողությունը պարտքային ծանրաբեռնվածության նկատմամբ ուժեղ կայունության պահպանման պայմանով:
ԲԱՐԵՆՊԱՍՏ/ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՍՑԵՆԱՐ
Ինքնիշխան էմիտենտների, պետական ֆինանսների եւ ենթակառուցվածքային հատվածում էմիտենտների համար միջազգային սանդղակով վարկային վարկանիշներն ունեն բարենպաստ վարկանիշային սցենար (սահմանվում է որպես դրական ուղղությամբ վարկանիշների փոփոխության 99-րդ պրոցենտիլ), որը ենթադրում է երեք աստիճանով վարկանիշների բարձրացում 3-ամյա վարկանիշային հորիզոնում, եւ անբարենպաստ վարկանիշային սցենար (սահմանվում է որպես բացասական ուղղությամբ վարկանիշների փոփոխության 99-րդ պրոցենտիլ), որը ենթադրում է երեք աստիճանով վարկանիշների նվազեցում երեք տարվա ընթացքում: Վարկանիշային բոլոր կատեգորիաների համար բարենպաստ եւ անբարենպաստ սցենարների համար վարկային վարկանիշների լրիվ ծավալը գտնվում է «AAA»-ից «D»-ի սահմաններում: Բարենպաստ եւ անբարենպաստ սցենարների շրջանակում վարկային վարկանիշները հիմնված են պատմական ցուցանիշների վրա:
ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅՈՒՆ եւ ՊԱՐՏՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Քաղաքը պատմականորեն չի ունեցել պարտք եւ պահպանել է առանց պարտի կարգավիճակը 2021 թվականի սկզբին: 2017 թվականին քաղաքը European Investment Bank-ի հետ («EIB»: «AAA»/կանխատեսումը՝ «Կայուն») էներգետիկ արդյունավետության մասին համաձայնագիր է ստորագրել, որին համապատասխան EIB-ը հավանություն է տվել 7 մլն եվրոյի չափով վարկի տրամադրմանը, որը քաղաքը չի օգտագործել մինչ օրս: Քաղաքը ծրագրում է այդ ֆինանսավորման շրջանակում 2021 թվականին 2 մլն եվրո ընտրել քաղաքի մանկապարտեզներում էներգետիկ արդյունավետության բարձրացման եւ արդիականացման նպատակով:
Վարկը համաձայնեցվել է բարենպաստ պայմաններով. 22 տարի եւ LIBOR+0,35% 6-ամսյա տոկոսադրույքով, սակայն քաղաքին արժութային ռիսկի եւ լողացող տոկոսադրույքի ռիսկի է ենթարկում:
Քաղաքի իրացվելիության դիրքորոշումը կշռադատված է: 2020 թվականին քաղաքի դրամական միջոցների պաշարն էապես բարելավել է՝ մինչեւ 23,6 մլրդ դրամ՝ համեմատած 2016 թվականին 1,4 մլրդ դրամի հետ, քանի որ քաղաքը 2017-2020 թվականներին պրոֆիցիտ բյուջե է ունեցել:
Հանձնաժողովի արձանագրության կարճ շարադրում՝
Ամսաթիվը՝ 2021 թվականի մարտի 3
Հանձնաժողովում անհրաժեշտ քվորում է եղել, եւ հանձնաժողովի անդամները հաստատել են, որ բացարկ չունեն: Տվյալների բավարար հուսալիության մասին եզրակացություն է արվել: Հանձնաժողովում էական հարցեր չեն բարձրացվել, որոնք չեն ներառվել հանձնաժողովի համար դոկումենտացիայի նախնական փաթեթում: Հանձնաժողովի անդամները քննարկել են ռելեվանտ մեթոդաբանության շրջանակում վարկանիշային հիմնական գործոնները:
Վարկանիշային որոշումը, որը քննարկվել է վարկանիշային գործողության մասին մեկնաբանությունում, արտացոլում է հանձնաժոովի որոշումը»,-ասված է հաղորդագրության մեջ:




























