Հաշվի առնելով ներկայիս իրավիճակն ու Ռուսաստանի շահագրգռվածությունը ռազմաարդյունաբերական համագործակցության հարցում եւ ռուսական ռազմական ուժերի զարգացման հեռանկարները՝ ավելի նպատակահարմար կլիներ Հայաստանի ձեռնարկությունների լիաբեռնումը: Այս մասին այսօր Երեւան-Մոսկվա տեսակամրջիժամանակ ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տնտեսական գիտությունների դոկտոր Ազա Միհրանյանը:

Նրա խոսքով՝ դա շահավետ է նաեւ տնտեսական տեսանկյունից, եւ այդ հարցը կախված է Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունից:

«Հարցը կարելի է լուծել բավական հեշտ երկկողմ համաձայնությունների մակարդակով, որոնք կարող էին ենթադրել տվյալ ձեռնարկությունների լիաբեռնման որոշակի ծավալ պայմանով, որ եթե Հայաստանի կառավարությունն այդ հարցերը ներառի օրակարգում: Հարցն այն է, որ այժմ ամեն ինչ որոշվում է ձեռնարկությունների միջեւ կոմերցիոն մակարդակում: Տվյալ համատեքստում, բնականաբար, գերիշխում են կոմերցիոն շահերը եւ Ռուսաստանի ռազմավարության իրականացման հետ կապված շահերը»,-նշել է Միհրանյանը: