Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

 Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը:

Վստահ եմ, որ Հայրենիքի պաշտպանության գործում նրանց ցուցաբերած քաջությունը ու անցած մարտական ուղին հայրենասիրության և անձնուրացության օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար և, միասնական ու նպատակային ջանքերի դեպքում, կտանեն նոր հաղթանակների:

 Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Սպարապե՛տ»:

РУС Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Пятница, 5 марта 2021 г.