ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «ինչ-որ պահի» կզանգի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին:

2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին թուրք պաշտոնյաները քննադատել են Բայդենին այն բանից հետո, երբ վերջինս կողմ է արտահայտվել Էրդողանի դեմ ԱՄՆ վճռական քաղաքականությանն ու երդվել օգնել թուրք ընդդիմադիրներին առաջիկա ընտրություններին հաղթելու հարցում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն 2020 թվականի օգոստոսին Բայդենին մեղադրել է Թուրքիայի դեմ «ահաբեկիչներին» աջակցելու մեջ, գրում է Ahval-ը:

Պսակին հայտնել է, որ ԱՄՆ նախագահը մինչ այժմ որեւէ համաշխարհային առաջնորդի չի զանգել:

Նրա խոսքով՝ ինչ-որ պահի նա կզանգի Էրդողանին: