Կենտրոնական Հունաստանի Ֆեսալիա շրջանում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ, որտեղ մի քանի օր առաջ տեղի էին ունեցել երկու 6 բալանոց երկրաշարժեր, հայտնում է Աթենքի ազգային աստղադիտարանի երկրադինամիկայի ինստիտուտը:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14.57-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլասոն քաղաքի մերձակայքում, որտեղ մարտի 3-ին տեղի էր ունեցել 6,0 մագնիտուդով, իսկ մարտի 4-ին՝ 5,9 մագնիտուդով երկրաշարժ: Երկրորդ երկրաշարժի օջախը տեղակայված էր առաջինից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:



























