Թուրքիայում հունիս 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները բողոքարկած «Ազգայնական շարժում» կուսակցությունը բողոքարկել էր Ստամբուլի 1-ին ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունները եւ հաջողության հասել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  բողոքարկման արդյունքում՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունից ներկայցված Հայրեթթին Նուհօղլուն մտնում է խորհրդարան։ Սրա հետեւանքով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կորցնում է 1 պատգամավոր՝ խորհրդարանում ունենալով արդեն 325 պատգամավոր, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորների թիվը հասավ 54-ի։

Նշենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է 49,9 տոկոս, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 25,9 տոկոս, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 13 տոկոս։