Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է իր «ոսկե օրվա» մասին ինտերնետում թողարկված ֆիլմում հնչեցված տեղեկատվությունը, որը պատմում է այն շքեղության մասին, որում իբր ապրում է Բելառուսի պետության ղեկավարը: Այս մասին նա խոսել է «Մինսկի լեռնադահուկային ուղուն» մասնակցությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
Նա ընդգծել է տրամադրված տեղեկատվության կեղծ լինելը: Լուկաշենկոն նաեւ հայտնել է, որ դեռ չի դիտել այդ ֆիլմը: «Ես կփորձեմ: Ասում են՝ շատ մեծ ֆիլմ է, երկար: Ես այդքան շատ ժամանակ չունեմ դիտելու համար: Նրանք ինձ պարզապես բլոկերով վերլուծություն են ներկայացրել,- նշել է նախագահը:- Ես նույնպես եզրակացրել եմ, որ այստեղ ոչ մի նոր բան չկա»:
Բելառուսի նախագահն ասել է, որ, այնուամենայնիվ, պետք է դիտի ֆիլմն ամբողջությամբ, նախքան ցույց տալն իրականում, թե ինչի մասին է այն պատմում. «Ես պետք է ձեզ ցույց տամ: Չէ որ նրանք ազգանուններ են նշում, ինչ-որ շինություններ են ցույց տալիս: Ես ձեզ պարզապես կբերեմ իմ տուն, ցույց կտամ այդ բաղնիքը, ցույց կտամ, թե որտեղ են փայլ կոտրել: Այդ գյուղում, որտեղ ես ապրում եմ»:
Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է, որ այդ տեղերում, որտեղ նա կանգ է առնում, ոչ մի շքեղություն չկա: Օրինակ՝ Պրիպյատիում, որտեղ նա սովորաբար գալիս է գարնանը: «Այնտեղ հանգստի գոտի է եւ փայտե տուն, որտեղ նախագահը կանգ է առնում: Մի մասը հանրային է: Ընդհանուր սրահը մեծ է: Իմ ննջասենյակը եւ մանկական սենյակը: Վերջ: Դե ի՞նչ, դա պալատ է: Դա իմը չէ: Պետական է»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա պատմել է նաեւ ժամացույցի մասին, որը կա ֆիլմում. «Այդ ժամացույցն արդեն 15 տարեկան է: Ձեզ անկեղծ կասեմ, թող չանհանգստանան, այդ ժամացույցն ինձ նվիրել է Նուրսուլթան Աբիշեվիչ Նազարբաևը»:
«Ամենից շատ ես անհանգստանում էի, որ այն նայելուց կասեք՝ իսկ ո՞ւմ ենք մենք պաշտպանում: Այ դա ինձ համար ամենավատ բանն էր»,- ընդգծել է պետության ղեկավարը:
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, նախագահը պարզաբանել է, որ իր տրամադրության տակ այսպես կոչված արտակարգ պահուստ ունի, որը տարիների հետ ավելանում է՝ արտակարգ իրավիճակի համար: «Գումարները, որոնք ես օգտագործում եմ, օրինակ՝ համավարակի համար. բժիշկներին պետք է էլի վճարել, շտապ դեղեր գնել եւ այլն: Բյուջեում այդ գումարը նախատեսված չէ,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:- Ես ինձ երբեք թույլ չեմ տա ինչ-որ բան գողանալ մարդկանցից: Քանի որ ոչ թե աղքատության մեջ եմ մեծացել, այլ՝ սարսափելի աղքատության մեջ: Եվ ես գիտեմ յուրաքանչյուր ռուբլու գինը»:
Լուկաշենկոն կարծում է, որ ֆիլմի հեղինակներն իզուր են այս թեման վերցրել, հավանաբար՝ հուսահատությունից:





























