Ես հաղորդում եմ ներկայացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից 2018-ին կատարված հանցագործության մասին: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծիրանի երկիր» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Հանցագործությունը, նրա խոսքով, կապված է նախագահի կողմից պաշտոնական կեղծիք կատարելու հետ:
«Հենց Արմեն Սարգսյանն է կանգնած Արցախը հանձնելու գործարքի գլխում, ուստի նա եւս պետք է հրաժարական տա Նիկոլ Փաշինյանի հետ միասին»,- շեշտեց նա:
Փոստանջյանը նշեց, որ վերջերս հստակ արձանագրվել է, որ այս իշխանությունների հովանավորները Թուրքիան եւ Ադրբեջանն են, ինչի հետ էլ կապված է այդ երկրների ղեկավարների բացահայտ աջակցությունը Փաշինյանին:





























