Սիրիայի իշխանությունները hետ են կանչել իրենց քաղաքացիներին, որոնք փախել էին Թուրքիա, հաղորդում է BBC-ն:
Սիրիացի պաշտոնյաների խոսքով, Ջիսր-էշ-Շուգուր քաղաքը, որտեղից սկսվել էր զանգվածային փախուստը Ասադի զորքերի հարձակումից առաջ, վերադառնում է նորմալ կյանքի: Սիրիական իշխանությունները տանկեր եւ զորքեր էին ուղարկել քաղաք, այնտեղ անվտանգության 120 աշխատակիցների սպանությունից հետո: Փախստականների խոսքով, նրանց գնդակահարել էր բանակը, երբ վերջիններս հրաժարվել էին կրակել անզեն ցուցարարներ վրա:
Նշենք, որ Սիրիայի նախագահի հատուկ ներկայացուցիչն այսօր` հունիսի 15-ին կայցելի Անկարա եւ կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:




























