Քառամյա դադարից հետո ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը մտադիր է վերականգնել «Իրական Ադրբեջան» թերթի հրատարակությունը։ Հիշեցնենք, որ նա թերթը խմբագրում էր մինչեւ իր ձերբակալությունը։
www.contact.az ինտերնետ-պարբերականի ֆորումում Ֆաթուլլաեւը հունիսի 15-ին նաեւ հայտարարել է, որ այս շաբաթ Եվրեոպայի Խորհրդի հրավերով թռչելու է Ստրասբուրգ, ուր մասնակցելու է մի շարք միջոցառումների, իսկ հունիսի 29-ին հանդես է գալու զեկույցով։
«Վերադարձից անմիջապես հետո կսկսեմ աշխատել որպես «Իրական Ադրբեջան» թերթի խմբագիր»,- հայտարարել է նա։
Նշնք, որ Էյնուլլա Ֆաթուլլաեւը ձերբակալվել էր 2007 թվականի ապրիլի 20-ին։ Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր լրագրողին մեղադրանք էին առաջադրել «Խոջալուի բնակիչներին վիրավորելու» մասին հոդված գրելու համար։ Ֆաթուլլաեւը հերքել էր Բաքվում պաշտոնապես շրջանառվող վարկածը, թե հայերը Խոջալուում «ցեղասպանություն» են իրականցրել։
Լրագրողը ազատազրկվել էր 2 տարի 6 ամիս ժամկետով։




























