Ադրբեջանում սկանդալ է ծագել, որը հարվածել է Ազգային գրական մրցանակի եւ Ադրբեջանի միջազգային հեղինակությանը:
Մրցանակի հանձնման արարողությունից հետո հայտնի գրող, Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ Նաթիք Ռասուլզադեն սենսացիոն հայտարարություն է արել:
Մրցանակը սահմանվել էր 2010թ., որպես հանդուրժողականության մրցանակ, եւ կարող էր տրվել ինչպես ռուսերեն գրող ցանկացած ադրբեջանցու, այնպես էլ ադրբեջաներենով գրող աշխարհի ցանկացած երկրի քաղաքացու:
Սակայն, ըստ Ռասուլզադեի, ժյուրին բացառապես զրոներ է շնորհում ռուսերեն երկերին:
«Շահբազ Խուդուօղլուի եւ Աֆաղ Մասուդի գլխավորած խմբավորումը ռուսերեն գրողներին «իզգոյ» է համարում, երկրորդ կարգի մարդիկ: Հակառակը մտածող անձինք դուրս են եկել ժյուրիի կազմից»,- ասել է նա:
«Այլատյացության բիծն ընկավ Ադրբեջանի վրա»,- գրել է եվրոպական նորությունների գործակալությունը:




























