Իսպանիան հուսով է, որ օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն այս տարի կհասնի մինչհամավարակային մակարդակի կեսին: Այս մասին հայտարարել է զբոսաշրջության նախարար Ռեյես Մարոտոն, հայտնում է Reuters-ը:

«Գուցե իդեալական նպատակն է ներգրավել այն զբոսաշրջիկների կեսին, որոնք մեզ մոտ եղել են 2019 թվականին: Սա ոլորտի համար ձեռքբերում կլիներ»,- ասել է նա:

2019-ին Իսպանիան աշխարհում երկրորդ տեղն էր զբաղեցնում օտարերկրյա այցելուների քանակով՝ ավելի քան 80 միլիոն մարդ: 2020 թվականին այդ ցուցանիշն ընկել է ավելի քան 80%-ով՝ կազմելով 19 միլիոն զբոսաշրջիկ, ինչը ամենացածր ցուցանիշն է 1969 թվականից ի վեր:

Չնայած 2019-ին զբոսաշրջությանը բաժին է ընկել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 12%-ը եւ ութ աշխատատեղից մեկը, 2020-ին ակտիվությունը կտրուկ ընկել է: Այս ոլորտին բաժին է ընկել Իսպանիայի ազգային արտադրության 4% - 5% -ը:

Իսպանիան այն երկրների շարքում է, որոնք ակտիվորեն հետամուտ են պատվաստանյութերի միջազգային սերտիֆիկատների պատրաստմանը՝ մինչեւ ամռան սեզոնը: