Հայաստանի Ազգային ժողովի մարտի 24-ի նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել  գործող օրենքներում:

Դրանց թվում են.

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 96, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 17),

«Հանրային աճուրդների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 97, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 19),

«Խնդրագրերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 93, ձեռնպահ՝ 23),

«Բանկային ավանդների ներգրավման մասին» եւ հարակից օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 95, դեմ՝ 1, 20 ձեռնպահ),

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 76, դեմ՝ 40, ձեռնպահ՝ 3),

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 79, դեմ՝ 36, 2 ձեռնպահ),

«Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 80, դեմ՝ 38, 2 ձեռնպահ):

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին (91 կողմ, 23 ձեռնպահ):

Պատգամավորները նաեւ հավանություն չեն տվել Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին՝ այդուհանդերձ ապահովելով այս օրենսդրական նախաձեռնության հետագա քննարկումն առաջինից երկրորդ ընթերցմամբ:

Բացի այդ, խորհրդարանը հավանություն է տվել Ազգային ժողովի որոշման նախագծին՝ Կառավարության եւ պարետատան կողմից կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղղված միջոցառումների արդյունավետության ուսումնասիրման Քննչական հանձնաժողովի գործունեությունը 6 ամսով երկարաձգելու մասին (կողմ՝ 117, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1):